Ներքին 3 տարի առաջ - 12:00 26-09-2023

Սնուփ Դոգն ինքն է հետաձգել համերգը

Ինչպես արդեն հայտնել ենք, ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը, որը տեղի էր ունենալու Երևանում սեպտեմբերի 23-ին, հետաձգվել է։ Նշենք, որ համերգը հետաձգելու մասին տեղեկությունը հրապարակվել էր համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերության ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեզ է փոխանցել իր որոշումը՝ հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը»:

Oragir.News-ին հայտնի է դարձել սակայն, որ համերգը հետաձգել է ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ Սնուփ Դոգը։ Մեր տեղեկություններով համերգը հետաձգվել է անորոշ ժամանակով, սակայն բոլոր գումարները փոխանցված են։

Հիշեցնենք, որ համերգը տեղի էր ունենալու այս տարվա սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ Կառավարությունը համերգի համար հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ, ինչը ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար։ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված քննադատությունների ֆոնին էլ, թե ինչու են հենց այս ժամանակահատվածում որոշել այդքան գումար ծախսել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատարարել էր․ «Մենք դա անում ենք Հայաստան անվան համար, որ որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը չկա, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը կոտրվել է, որևէ մեկը չմտածի, թե Հայաստանը ծնկի է եկել։ Հայաստանն ապրում է, զարգանում է, Հայաստանը կա և լինելու է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող