Արտաքին 2 տարի առաջ - 09:15 23-09-2023

Մենենդեսը կաշառակերության մեղադրանքների պատճառով ժամանակավորապես լքել է պաշտոնը

ԱՄՆ սենատոր Բոբ Մենենդեսը ժամանակավորապես լքել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների ազդեցիկ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը՝ կաշառակերության մեղադրանքների պատճառով։ Այս մասին հայտնում են BBC-ն և Reuters-ը։

ԱՄՆ արդարադատության նախարարության դատախազները պնդում են, որ Մենենդեսը և նրա կինը՝ Նադինը, հարյուր հազարավոր դոլարներ են ընդունել Եգիպտոսի կառավարությանը օգնություն հատկացնելու դիմաց։

Մենենդեսին վերջին 10 տարվա ընթացքում երկրորդ անգամ են մեղադրում կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Սենատորը մեղադրվում է երեք հանցագործության մեջ, այդ թվում՝ կաշառակերության, դավադրության մասնակից լինելու մեջ։

Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին միացել է Նյու Ջերսիի դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդներին՝ կոչ անելով Մենենդեսին հրաժարական տալ: Նահանգապետն ասել է, որ «ենթադրյալ փաստերն այնքան լուրջ են, որ վտանգում են» սենատորի՝ իր աշխատանքը կատարելու կարողությունը:

Մենենդեսը և նրա կինը մեղադրվում են սենատորի վրա ազդեցության դիմաց «հարյուր հազարավոր դոլարներ կաշառք ստանալու մեջ», ասվում է հրպարակված դաշնային մեղադրական եզրակացության մեջ: Մեղադրանք է սպառնում նաև Նյու Ջերսիից որպես գործընկերներ և գործարարներ նկարագրված երեք անձանց: Բոլոր մեղադրյալները չորեքշաբթի օրը կներկայանան դաշնային դատարան։

Մենենդեսը, որին հաջորդ տարի սպասվում է վերընտրություն, ուրբաթ օրը հերքել է մեղադրանքները: Սենատի մեծամասնության առաջնորդ Չաք Շումերը հայտարարել է, որ Մենենդեսը ժամանակավորապես կհեռանա Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Ամենից շատ դիտված

13:00 Ով կվճարի Հայաստանից ռուսական բազան դուրս հանելու գինը
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու