Արտաքին 4 տարի առաջ - 16:16 15-10-2022

Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու որոշմանը


ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 տեսակի կործանիչներ վաճառելուն, քանի դեռ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի դադարեցրել իր ագրեսիայի արշավը։ Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը, այս թեմայով Մենենդեսը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Պաշտպանության ազգային թույլտվության ակտի փոփոխությունը մեր տրամադրության տակ եղած գործիքներից մեկն է Արևելյան Միջերկրական ծովում ԱՄՆ-ի շահերն առաջ մղելու համար: Թույլ տվեք անկեղծ լինել. որպես ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ես չեմ վավերացնի Թուրքիայի համար F-16 համակարգերի հետ կապված որևէ հարց, քանի դեռ Էրդողանը չի դադարեցրել ագրեսիայի իր արշավը տարածաշրջանում»,- գրել է սենատորը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ սենատը նիստեր է անցկացնում՝ պաշտպանության ազգային թույլտվության ակտը վերջնական տեսքի բերելու համար, որն իր մեջ ներառում է 2023 թվակաի պաշտպանական բյուջեն։ Ներկայումս օրինագծում ներառելու համար մոտ 900 լրացում դեռևս քննարկման փուլում է։

Նախօրեին թուրքական և հունական լրատվամիջոցներում տեղ գտած լուրերում նշվում էր, որ օրինագծից հանվել են նաև Մենենդեսի և Վան Հոլենի կողմից ներկայացված երկու լրացումները, որոնք պայմանավորում էին Թուրքիայի կողմից ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու պայմանները։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում