Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 00:44 22-09-2023

Բրազիլիան վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը

Ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը։

Բրազիլիայի ներկայացուցիչը ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին և խորը ափսոսանք հայտնեց լարվածության սրման և բռնության հետրանքով ԼՂ-ում զոհերի և կորուստների կապակցությամբ։

«Դատապարտում ենք միակողմ գործողութունների օգտագործումը, բնակելի տարածքների վրա հարձակումները, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, այդ թվում ՝ քաղաքացիական անձինք և ռուս խաղաղապահներ։ Նամն հարձակումները վտանգում են փխրուն կայունությունը, որը ձեռք էր բերվել 2020-ի հրադադարից հետո։

Ողջունում ենք երեկ համաձայնեցված հրադադարը և կողմերին կոչ անում ապահովել քաղաքացիական բնակչության անվտանգությունը և իրավունքերը և խուսափելի իրավիճակի հետագա սրացումից։ Բրազիլիան վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք հասկանում ենք, որ ընթացիկ ճգնաժամը այն վեճի արդյունքում է տեղի ունենում, որ մի քանի սերունդ արդեն շարունակվել է և հազրավոր մարդկանց կյանք է արժեցել՝ խորացնելով համայնքների միջև անվստահությունը և բացասկան վերաբերմունքը, սկայն շատ կարևոր է խուսափել վրեժխնդրության տրամաբանությունից, որը չափազանց հաճախ է նախկինում գերակայել և ձեռնպահ մնալ քաղաքական կարգավիճակը ուժող փոխելու փորձերից»,- ասաց Բրազիլիայի ներկայացուցիչը։

Նա բոլոր կողմերին կոչ արեց գտնել մեխանիզմներ՝ կանխելու համար մեկուսացումը և հետագա լարվածությունները և բախումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով