Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:55 21-09-2023

Մալթան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ վերջին գործողություններից

Մալթան խորապես մտահոգված է Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հայերի նկատմամբ վերջին գործողություններից։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Մալթայի արտաքին գործերի նախարար Իան Բորգը:

Պաշտոնյան հիշեցրել է՝ մի քանի շաբաթ առաջ էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բոլոր կողմերին կոչ արեց կառուցողական երկխոսություոն ծավալել: Նրա խոսքով՝ նման գործողությունները խոչընդոտ են խաղաղության ճանապարհին:

«Մալթան դատապարտում է ցանկացած գործողություն, որը վտանգում է քաղաքացիների կյանքը: Կրկին կոչ ենք անում պաշտպանել կանանց, երեխաներին, տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի:

Տեղի բնակչության տեղահանությունը, ավիրածությունները, մարդկային կորուստները դատապարտելի են: Կոչ ենք անում առանց խոչընդոտների հրատապ մարդասիրական օգնություն հասցնել նրանց, ովքեր ամենաշատը դրա կարիքն ունեն: Ագրեսիվ և վտանգավոր հռետորաբանությունը, ինչպես նաև ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածումը կհանգեցնեն կողմերի միջև անվստահության, ուստի կոչ ենք անում զերժ մնալ դրանցից»,- նշել է Բորգը՝ կոչ անելով ամբողջովին դադարեցնել մարտական գործողությունները և հարգել հրադադարը։

Վերջինս նաև հայտնել է, որ իրենք հաստատակամորեն հավատում ենք, որ քաղաքացիական անձանց իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովումը պետք է ամենակարևոր գերակայությունը լինի:

«Կոչ ենք անում ձեռնպահ մնալ բռնությունից, վերադառնալ երկխոսության՝ ապահովելու այս իրավիճակի խաղաղ հանգուցալուծումը: Կոչ ենք անում բոլոր կողմերին ջանքերը կենտրոնացնել կառուցողական և դրական քննարկումների ուղղությամբ: Լիովին սատարում ենք Եվրամիության դերակատարումը՝ որպես երկխոսության միջնորդի բոլոր մակարդակներում:

Վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Ցանակացած համաձայնություն կողմերի միջև պետք է պաշտպանի տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքները և անվտանգությունը»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան