Ներքին 3 տարի առաջ - 15:26 21-09-2023

Անցնում ենք բողոքի ակցիաների 24-ժամյա ձևաչափի․ ցուցարարները Երևանում փողոցներ են փակում

Երևանի տարբեր փողոցներ այս պահին փակ են։ Քաղաքացիները թույլ չեն տալիս ավտոմեքենաներին շարունակել երթևեկությունը։

Լարված իրավիճակ է Խանջյան փողոցում, որտեղ ակցիայի մանսակիցները հարվածներ են հասցրել փակած փողոցի ուղղությամբ ընթացող ավտոմեքենային՝ կոտրելով դիմապակին։



Մի խումբ երիտասարդներ փակել են Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկը։

Այս պահին փակել են նաև Հանրապետության հրապարակ - Տիգրան Մեծ խաչմերուկը, Նալբանդյանը փողոցը։

Նշենք, որ մի խումբ ցուցարարներ այս պահին շարժվում են Երևանի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով «Նիկոլ դավաճան» և «Արցախ»։

Այս ամենին զուգհեռ ընդդիմության ներկայացուցիչներից Անդրանիկ Թևանյանը քիչ առաջ հայտարարեց, որ անցնում են բողոքի ակցիաների 24-ժամյա ձևաչափի։ Այսօր երեկոյան կրկին հանրահավաք է լինելու կառավարության շենքի մոտ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»