Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 02:00 21-09-2023

Այս իշխանության ժամանակ անկախության խորհրդանիշը մնացել են Եռաբլուրը և Արցախը

Այսօր արդեն սեպտեմբերի 21-ն է՝ Անկախության օրը, և բազմիցս մենք վերջերս հայտարարել ենք, որ այս իշխանության ժամանակ անկախության խորհրդանիշը մնացել են Եռաբլուրը և Արցախը։ Այս մասին այսօր Եռաբլուրի մուտքի մոտ ընթացող ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Երեկ էլ տեսանք, թե ինչ է կատարվում Արցախում, և մենք այսօր, ինչպես նախորդ տարիներին, բազմիցս հայտարարել ենք, որ այն անձնավորությունը, ով որևէ աղերս չունի անկախության օրվա հետ, ով ուզում ա փոխի անկախության հռչակագիրը, որի մեջ հստակ նշված է Արացխը, և ինքն Արցախը հայտարարել է որպես Ադրբեջանի մաս, մենք մեր խոսքին հավատարիմ գտնվում ենք այստեղ, որ թույլ չտանք այն դավաճանը, այն մարդասպանը, ով սպանել է մեր որդիներին, ինքը ոտք դնի սրբավայր՝ Եռաբլուր»,- ընդգծեց նա։

Ռոստոմյանը նաև հավելեց, որ Փաշինյանը դեռևս չի հանձնել Արցախը և պետք է Երևանում իրավիճակ փոխել՝ եղածը պահպանելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան