Ավելին 3 տարի առաջ - 10:23 20-09-2023

Արձագանքեք և օգնեք՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը. Հենրիխ Մխիթարյան

Լեռնային Ղարաբաղում ռազմական հարձակման տակ է գտնվում 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 հազար երեխա, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ադրբեջանը վերսկսել է պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքները 9-ամսյա կանխամտածված շրջափակումից, սովից և հումանիտար օգնության մերժումից հետո։

Ինչպես ասում են փորձագետները, սա ցեղասպանություն է»,- նշել է Մխիթարյանը։

Նա կոչ է անում իր երկրպագուներին, սպորտի աշխարհին և լրատվամիջոցների գործընկերներին արձագանքել և օգնել՝ տարածելու խաղաղության վերականգնման ձայնը։

«Երեխաները թիրախ չեն, 2 երեխա արդեն սպանվել է»,- հավելել է Մխիթարյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող