Ներքին 3 տարի առաջ - 15:33 19-09-2023

Ես ու երեխեքս իջանք պադվալ, հիվանդ եղբայրս ու մայրս տանն են մնացել. արցախցի

«Ռմբակոծության ձայները լսեցի, միանգամից երեխեքիս հետ իջանք պադվալ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց Ստեփանակերտի բնակիչ Արմինե Մանուչարյանը։

Արցախցի կինն ասաց, որ եղբայրը պատերազմում վիրավորվել է, անկողնային է, չէր ակրող նկուղ իջնել, ստիպված մայրը մնացել է նրա մոտ։
«Երկու ժամ կլինի, որ ռմբակոծում են ամբողջ Ստեփանակերտը,բոլորը մտել են ապաստարաններ, բայց քանի որ եղբայրս անկողնային է,մամաս մնացելէ իր մոտ, մայրս ոչ մի տեղ չի կարող գնալ եղբորս մոտից։ Ասաց՝դու երեխեքին փրկի, ես տղուս հետ կմնամ։ Երկու ժամից ավելի պադվալում եմ, երեխեքս վախենում են, չգիտենք, թե ինչ է լինելու»,- ասաց Արմինե Մանուչարյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամի Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան