Ներքին 3 տարի առաջ - 00:12 19-09-2023

«Համազասպ, մի քիչ համազուսպ եղիր»․ Էդգար Ղազարյանը՝ Հայկ Մարությանին

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղարզարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Համազասպ մի քիչ համազուսպ եղիր»․ Խաթաբալադա

Հուսանք, որ պարոն Հայկ Մարությանը կգիտակցի, որ քաղաքապետ ընտրվելու և մյուսներին ընդդիմություն կարգելու համար ինքը պիտի ստացած լիներ քվեարկության մասնակցած ընտրողների 50%-ից ավել ձայները, այլ ոչ թե 18,89%-ը, այն էլ ընտրողների խայտառակ ցածր մասնակցության պայմաններում։ Եթե դա իրեն չի հաջողվել, բայց ուզում է ընտրվել քաղաքապետ, ինչին փաստացի չեն առարկում «Հանրային ձայն» կուսակցությունն ու «Մայր Հայաստան» դաշինքը, ապա ինքը ստիպված է քննարկել, հարգել և ընդունել նրանց տեսակետները։ Իր առաջարկած երկրորդ տարբերակը գործնականում չի կարող գոյություն ունենալ, քանզի երբևէ հանրային պաշտոն չզբաղեցրած պարոն նախկին քաղաքապետը ծանոթ չէ «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին։ Պահանջներ ներկայացնող մյուս քաղաքական ուժերն էլ, իրենց պահանջները ներկայացնելուց, պետք է ևս մեկ անգամ հայացք գցեն իրենց ստացած չափազանց համեստ քվեներին և ըստ այդմ ձևակերպեն իրենց նախապայմանները։

Եթե այդ երեք քաղաքական ուժերը մի կողմ չդնեն իրենց չհիմնավորված ամբիցիաներն ու նվազագույն պահանջներով չստորագրեն համագործակցության հուշագիր և չհեռացնեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Երևանի քաղաքապետարանից, ապա կհակադրվեն իրենց օգտին տրված յուրաքանչյուր քվեների և վստահության հետ, որովհետև նրանցից բոլորին էլ, ինչպես նաև ընտրություններին մասնակցած բազմաթիվ այլ քաղաքական կուսակցություններին (որոնց ստացած քվեները վերաբաշխվելու է շեմը հաղթահարած ուժերի միջև), մարդիկ քվեարկել են միայն այս հանցավոր ռեժիմից ազատվելու համար։

Փաստացի ժողովրդի քվեով պարտված «Քաղաքացիական պայմանագիր» անվանմամբ հանցավոր խումբը, եթե զավթեց իշխանությունը Երևանում, ապա դրա քաղաքական պատասխանատվությունը կրելու են ընտրական շեմը հաղթահարած քաղաքական ուժերը։ Երևանի բնակիչները իրենց բոյկոտով և տված քվեներով արդեն մերժել են այդ հանցախմբին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ