Ներքին 3 տարի առաջ - 21:17 18-09-2023

Ադրբեջանը հերթական մշակութային յուրացումն է արել․ ՅՈւՆԵՍԿՕ-ն պրոպագանդում է, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ-ն՝ լռում

Ադրբեջանական Յալլի պարը, որն իբրև հայտնի է նաև քոչարի, թենզերե (հայկական թամզարան) անուններով, 2018 թ․-ից ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի հրատապ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական ժառանգության ցանկում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն կոչ է անում պահպանել Նախիջևանի ավանդական հորջորջված այս պարը, որը կատարվում է շրջանաձև կամ ուղիղ գծով, ոտքերի բարդ շարժումներով։ Պարն իբրև թե խորհրդանշում է «հասարակության և անհատի» միասնությունը։

Պարի նկարագրությունը միայն հուշում է, որ Ադրբեջանը հերթական յուրացումն է արել։ Մշակութային հարստությամբ աչքի չընկնող այս ժողովուրդը կարծես նախանձով է լցված հայ ժողովրդի բոլոր հարստությունների հանդեպ։

Թեև արդեն զարմանալի չէ, բայց առնվազն տարօրինակ է ՀՀ ԿԳՄՍՆ-ի անտարբերությունը։ Ակնհայտ է, որ իշխանություններին առանձնապես չի հետաքրքրում ազգային արժեքների պահպանությունն ու դրանց իրավական ամրագրումը։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան