Ներքին 3 տարի առաջ - 18:32 18-09-2023

Պապիկյանը քարոզարշավին մասնակցելու ժամանակ գտավ, իսկ մեզ հետ հանդիպելու՝ ոչ․ անհետ կորածների ծնողներ

2020 թվականի հոկտեմբերի 21-ին Էջմիածնի «Քիմիկների» զորամասից մարտական գործողություններին մասնակցելու մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողները սպասում են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը։

Անհետ կորածների ծնողները Oragir․News-ի հետ զրույցում ասացին, որ մոտ մեկ շաբաթ առաջ էին ցանկություն հայտնել հանդիպել Պապիկյանի հետ, սակայն նրանց մերժել էին՝ պատճառաբանելով, թե նախարարը զբաղված է․ «Սեպտեմբերի 12-ին մենք զանգահարել էինք ՊՆ, ասել, որ ուզում ենք հանդիպել Պապիկյանի հետ, բայց մեզ պատասխանեցին, որ նախարարը զբաղված է, և որ առաջիկայում իրենք հանդիպում կկազմակերպեն։

Ցավալի է, որ Պապիկյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավին մասնակցելու ժամանակ գտավ, իսկ անհետ կորած զինծառայողների ծնողների համար՝ ոչ։ Հույս ունենք, որ գոնե հիմա՝ ընտրություններից հետո, Պապիկյանը կբարեհաճի ընդունել մեզ»։

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները մի քանի օր ՊՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց հետո ի վերջո սեպտեմբերի 1-ին հանդիպել էին Սուրեն Պապիկյանի հետ, որն էլ խոստացել էր ծնողներին հանդիպել նրանց հետ առանձին խմբերով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով