Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:12 17-09-2023

Պետրոս Ղարզարյանը իր եթերում սկսել էր ինձ պիտակավորումներ կպցնել․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, ներկայումս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր իր քաղաքացիական պարտքը կատարեց 4/53 տեղամասում։

Անդրադառնալով ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա կոշտ քննադատեց բանավեճին չմասնակցած քաղաքապետի թեկնածուներին, նա արձագանքեց.

«Թիկունքից հարվածը կլիներ այն, որ ես այդ ժամանակահատվածում, դուրս գայի թե՛ պաշտոնից, թե՛ կուսակցությունից և հայտարարեի այդ մասին, բայց ես ներքին կարգով, միայն Սուրեն Պապիկյանին ուղղակի հայտնել եմ, որ այլևս մեր ճաապարհները չեն կարող լինել իրար հետ, դա ուղղակի սկզբունքային խնդիրների համար է։ Նշել եմ, որ այդ մասին ոչ մի դեպքում ոչ ոքի չեմ ասելու։ Ասել եմ նաև՝ դրա մասին, որպես կուսակցություն, դուք կհայտնեք, երբ իրավիճակը կհանդարտվի»,- մանրամասնեց նա։

Նախկին քաղաքապետը նաև հայտնեց, որ ինքը սկզբունքային տարաձայնություններ է ունեցել ՔՊ կուսակցության վերնախավի հետ, և այդ քայլին դիմել է միայն նրա համար, որպեսզի ապահովի նրանց անվտանգությունը։

Մարությանը քննադատեց նաև Հանրային հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանի պահվածքը՝ շեշտելով, որ նա իշխանական քարոզչությամբ է զբաղված․ «Պետրոս Ղարզարյանը իր եթերում սկսել էր ինձ պիտակավորումներ կպցնել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»