Ներքին 3 տարի առաջ - 08:40 17-09-2023

Ադրբեջանի ցանկացած շարժ, ակտիվություն, վերախմբավորումներ, նույնիսկ մարտական հերթափոխ սրացման դինամիկա է դրսևորում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին 2 շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ իրադրությունն այնքան լարված է, որ Ադրբեջանի ցանկացած շարժ, ակտիվություն, վերախմբավորումներ, նույնիսկ մարտական հերթափոխ սրացման դինամիկա է դրսևորում:

Սրա հետ կապված ՊԲ-ն փորձում է իրադրությանը համահունչ քայլեր ձեռնարկել, ինչը Արցախում ստեղծված ծանր իրավիճակի պայմաններում գերմարդկային ջանքեր է ենթադրում:

Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ թեև ոչ մեծ ծավալով, սակայն ադրբեջանական ակտիվությունը որոշակի հաճախականությամբ աճի դինամիկա է դրսևորում և սրում առանց այդ էլ ծանր դրությունը:

Ադրբեջանը հրապարակային հայտարարել է, որ իր ձևով Արցախի հարցի լուծման ճանապարհին, իրեն երրորդ երկրները ևս չեն կարող հետ կանգնեցնել:

Ես չգիտեմ, թե էլ ի՞նչ պետք է ասի ու անի Ադրբեջանը, որ մեր ռեգիոնում ներկայացված հիմնական դերակատարները տեղից շարժվեն, բայց այն, որ առաջիկա օրերին իրադրությունը սրության նոր դրսևորումներ կարող է ստանալ, որևէ մեկը չի կարող բացառել:

ՊԲ-ն քիչ առաջ պաշտոնական հաղորդագրությամբ արձագանքել է այս պահին առկա իրադրությանը, սակայն չկա որևէ երաշխիք, որ առաջիկա օրերին այն կտրուկ փոփոխության չի ենթարկվի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով