Ներքին 3 տարի առաջ - 22:03 15-09-2023

Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում երկկողմ համագործակցության շարունակական զարգացումն ու համագործակցության ընդլայնումը:

«Բազմաթիվ ուղղություններով ունենք բավականին հաջող համագործակցություն և շատ անելիքներ, որոնց զարգացումը մեր օրակարգում է: Վստահ եմ՝ համագործակցության ներուժն ընդլայնման մեծ հեռանկար ունի»,- ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Երկու երկրների միջև կրթության և գիտության ոլորտներում համագործակցության խորացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը ընդգծել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում բուհական կրթության կազմակերպման լավագույն փորձը հատկապես Ակադեմիական քաղաքների ստեղծման առումով։ Նախարարը նշել է, որ ՀՀ-ում մեկնարկել է Ակադեմիական քաղաքի ծրագիրը և հայկական կողմի համար փորձի փոխանակման հնարավորությունը կարևոր է:

Խոսելով մշակութային ժառանգության ոլորտում համագործակցության մասին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-չինական գրական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման ծրագրերի համատեղ իրագործումը: Նշվել է, որ կնքված հուշագրերի համաձայն՝ կողմերը համատեղ կնախաձեռնեն Հայաստանի և Չինաստանի դասական ստեղծագործությունների թարգմանության և հրատարակման նախագծեր` ընդհանուր առմամբ թարգմանելով և հրատարակելով համատեղ 50 ստեղծագործություններ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում