Ներքին Միտք 3 տարի առաջ - 12:39 15-09-2023

ՔՊ-ն ունի մոտ 85.000 ձայն համաձայն ներքին հարցումների և ԱԱԾ տվյալների. Մեսրոպ Առաքելյան

ՔՊ-ն ունի մոտ 85.000 ձայն համաձայն ներքին հարցումների և ԱԱԾ տվյալների։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

«Եվ հիմա ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը։ Իրականացնել ուժի ցուցադրություն՝ հարցազրույց, ֆբ ստատուսներ, մարզային թիմերի հավաք Երևանում...

Տեխնոլոգիան պարզ է, ընդդիմադիր զանգվածի մոտ ստեղծել տպավորություն, որ քպ-ն հաղթում է, որպեսզի չգնան ընտրությունների և քպ-ի ձայներն ավելի շատ տոկոս կազմեն։

Նման տեխնոլոգիաներ կիրառել են մի շարք ընտրություններում, այդ թվում 2021թ.։ Ասում են այսօրվա բեմն է նույնը լինելու։

Իսկ երևանցին գնալու է ընտրությունների՝ հայտնելով անվստահություն քպ-ին, հայտնելով անվստահություն Նիկոլ Փաշինյանին։

Հաղթում է զուսպը, հաղթում է խելացին, հաղթում է տիկին քաղաքապետը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով