Ներքին 3 տարի առաջ - 00:15 15-09-2023

Արեւմուտքը Հայաստանից բացահայտ ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արեւմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։

Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արեւմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով ՝ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։

Ավելին,նիկոլիստները հերքեցին Արեւմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։

Բայց այսօր արդեն ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հստակ ասել է,որ «մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»։

Այստեղ առանցքայինը «ի հակադրություն Ռուսաստանի» խոսքերն են։

Փաստորեն ԱՄՆ Պետդեպը ցանկանում է ոչ այնքան հայ-ամերիկյան գործընկերությունը զարգացնել,որքան Հայաստանից կերտել Ռուսաստանի նոր հակառակորդի կերպարը՝Նոր Ուկրաինա։
Մենք ի վերջո պետքե սթափվե՞նք,թե՞՝ ոչ։

Այս ամենի վտանգները հաշվարկե՞լ ենք։

Իսկ քաղաքականությունից բան չհասկացող Նիկոլ Փաշինյանին ,ով բողոքում էր իր տիկնոջ Ուկրաինա այցն անհարկի քաղաքականացնելու մեջ ասեմ,որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է ասել,որ « Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային»։

Հիմա ի՞նչ,ԱՄՆ Պետդեպն էլ է ամհարկի քաղաքականացնում…

Հ.Գ. Ասել եւ ասում եմ՝ ՀՀ անվտանգային եւ արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների նորոգումն ու ամրապնդումը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով