Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 15:58 14-09-2023

Նախընտրական գործընթացն իր մեջ բավականին լուրջ չարաշահումներ է պարունակում․ Չալաբյան

«ՀայաՔվե»-ն դիտորդական առաքելություն է ձևավորել և դիտարկելու է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ինչպես նաև քվեարկությունը և ձայների հաշվարկը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» դիտորդական առաքելության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ հավելելով որ փորձելու են անկախ դիտորդական առաքելություն իրականացնել։

«Անցած շաբաթվա ընթացքում ԿԸՀ-ն գրանցեց առաքելությունը և այժմ մեզ միացված են 100-ից ավելի դիտորդներ։ Մենք արդեն սկսել ենք քարոզարշավի մշտադիտարկումը։ Բոլորս էլ արդեն տեսնում ենք, որ նախընտրական գործընթացն իր մեջ բավականին լուրջ չարաշահումներ է պարունակում, մասնավորապես, գործող իշխանությանը ներկայացնող ՔՊ-ի կողմից։ Եվ բնականաբար վճռական ենք տրամադրված, որպեսզի քվեարկության օրը առավելագույն ներկայություն ապահովենք Երևանի բազմաթիվ ընտրատեղամասերում, բոլոր վարչական շրջաններում և կոնկրետ այն ընտրատեղամասերում, որոնք նախկինում խնդրահարույց են եղել՝ տարբեր պատճառներով, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան վստահ լինել, որ իրենց ձայնը տեղ է հասնելու և իրեց ձայնից է կախված, թե Երևանում ինչպիսի իշխանություն կձևավորվի», - ասաց նա։

Չալաբյանը նաև նշեց, որ հասարակության շրջանում տարածված է մի հոռետեսություն, թե միշտ ընտրություններում իշխանություններն են հաղթում. «Ուզում եմ վստահեցնել, որ այդպես չէ։ ՀՀ-ում բազմաթիվ համայնքների ընտրույթուններում հաղթել են ոչ իշխանական ուժեր։ Երևանի ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն, կա բավականին լուրջ մրցակցություն, մենք դա տեսնում ենք»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ