Ներքին 3 տարի առաջ - 23:49 13-09-2023

Չի բացառվում, որ Ադրբեջանն է փորձել վերոնշյալ ուղղությունից որևէ սադրանք իրականացնել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական ապատեղեկատվությունն այնպիսի «բարձունքներ» է նվաճել, որ նույնիսկ դաշտի նեղ մասնագետներն են մեծ դժվարությամբ իրենց ստիպում հերթով բոլորի վրայով անցնել, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը․

«Այսօրվա կեղծ տեղեկություններից մեկը վերաբերվում էր կեղծ դիվերսիայի բեմադրմանը:

Ըստ ադրբեջանցիների, Արցախի ՊԲ-ն իբր դիվերսիոն-ահաբեկչական գործողության փորձ է իրականացրել Քարվաճառի ուղղությամբ, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը:

Ի դեպ, Ադրբեջանը նույն ապատեղեկատվությունից 1-2 ժամ առաջ հաղորդել էր «աշխարհագրական բարդ ռելիեֆի պայմաններում» իր ռազմատրանսպորտային միջոցի վթարի մասին, ինչի հետևանքով 3 զինծառայող մահացել է:

Չի բացառվում, որ Ադրբեջանն է փորձել վերոնշյալ ուղղությունից որևէ սադրանք իրականացնել, սակայն դա նախնական փուլում ձախողվել է, որովհետև օպերացիայի հիմնական գործողությունից առաջ, դեռևս անհայտ պայմաններում 3 կորուստ է տվել:

Այս պահին դեռ պարզ չէ, թե ինչ ռազմատրանսպորտային միջոցի ոչնչացման մասին է խոսքը, ինչն այս դեպքում էական հանգամանք է:

Ինչևէ, ադրբեջանական գրոհները, այդ թվում` տեղեկատվական դաշտում, ակտիվորեն շարունակվում են»,- գրել է պատգամավորը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում