Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:03 13-09-2023

Երևանի բնակիչները «Յանդեքս» քարտեզի միջոցով կարող են հետևել հասարակական տրանսպորտի շարժին

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը:

Հետևյալ յոթ երթուղիներն արդեն իսկ կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով՝
N2
N25
N32
N34
N37
N61
N77

Անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը, որպեսզի տեսնեք, թե որտեղ է այդ պահին գտնվում անհրաժեշտ երթուղու ավտոբուսը, սեղմելով «կանգառներ» նշանին՝ կարող եք տեղեկանալ նաև, թե փոխադրամիջոցը քանի րոպեից կհասնի ձեր կանգառ:

Տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ:

Առաջիկա 2 ամսում 50 երթուղիների տարբեր տեղատարողության ավելի քան 500 ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կվերազինվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:

Համակարգի թվայնացմանը զուգահեռ երևանյան ավտոբուսներում հասանելի կլինի նաև անվճար wi-fi ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ. yerevanmunicipality:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան