Ներքին 3 տարի առաջ - 13:18 13-09-2023

Վերակենդանացած Նարեկ Պողոսյանի վիճակը 12 օր անց շարունակում է ծայրահեղ ծանր, կայուն մնալ

Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ թշնամու կրակոցից վիրավորված և բարդ վիրահատության ենթարկված Նարեկ Պողոսյանը վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորորսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 1-ին՝ Սոթքի հատվածում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը շարունակում է գտնվել Կենտրոնական հոսպիտալում։

«Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն: Մյուսի վիճակը՝ միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: Գտնվում են բուժանձնակազմի հսկողության տակ»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, հակառակորդը ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում ականանետերից: Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր: Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներն են՝ Անդրանիկ Արշակի Անտոնյանը, Արսեն Ալեքսանդրի Մկրտիչյանը, Վաչագան Սարոյի Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով