Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:06 12-09-2023

Դադարեցրե՛ք ընտրարշավը. Ալբերտ Բազեյանի հայտարարությունը

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, «Հայոց աշխարհազոր» նորաստեղծ միավորումը հրատապ ասուլիս էր հրավիրել։

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ այս պահին գերլարված ռազմաքաղաքական իրավիճակ է, և պետք է հետաձգել Երևան ավագանու ընտրությունները։

«Հորդորում ենք, ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին համաձայնեցված կարգով դադարեցնել ընտրարշավը և բոլոր ռեսուրսները ուղղել մեր հայրենիքի պաշտպանության ու Արցախի անվտանգության խնդրին։ Թշնամու կողմից մեր սահմանների և բնակավայրերի վրա ոտնձգություն կատարելու դեպքում միավորման անդամները պատրաստ են կազմավորելու վաշտեր և գումարտակներ և հայոց բանակի զինվորների հետ կողք կողքի պաշտպանել մեր հայրենիքը»,- ասաց Բազեյանը։

Նրա հայտարարություններին միացան նաև ՄՀՆՋ (ОМОН) հրամանատար, գնդապետ Գրիշա Սարգսյանը, և հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը։

«Երևանի ավագանու ընտրություններին տեսնում ենք, թե ինչպիսի անդամներ են և ինչպիսի թեկնածուներ են, որոնք ոչ մի ծառայություն չունեն մատուցած ո՛չ ռազմաճակատին, ո՛չ էլ հայրենիքին, և նրանց ամբողջ գումարները, որոնք ուղղել են ընտրություններին և քարոզարշավի պաստառներին, բարի լիներին՝ այս ծանր վճռական պահին ուղղել բանակին»,- ասաց Սարգսյանը։

Գագիկ Սարուխանյանը, միանալով հայտարարություններին, ասաց, որ պետք է անմիջապես ձևավորել ինքնապաշտպանական խմբեր․ «Մենք արդեն ձևավավորում ենք ջոկատներ և կուզեմ բակ առ բակ ձևավորենք ջոկատներ։ Այսօրվա իշխանությունը, որը թշնամու հետ քարոզում էր եղբայրություն, մենք այսօր կարող ենք հայտնվել կոտորածի առջև, չնայած արցախցի մեր հայրենակիցները արդեն իսկ ցեղասպանության են մատնվում սովի միջոցով, նույն էլ կարող է լինել Հայաստանում։ Ինչքանո՞վ ենք մենք պատրաստ»։

Մանրամասները՝ տեսնայութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով