Ներքին 3 տարի առաջ - 20:23 11-09-2023

Հայաստանն ու Չեխիան կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում

Հայաստանի և Չեխիայի հանրապետությունները կհամագործակցեն ռազմատեխնիկական ոլորտում։

Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Համաձայնագրով սահմանվում է ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրման, ներմուծման, արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին աջակցության ապահովման, տեղեկությունների փոխանակման և պահպանման հարաբերությունները»,– Sputnik Արմենիայի փոխանցմամբ, ներկայացրեց փոխնախարարը։

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններն են Հայաստանի և Չեխիայի պաշտպանության նախարարությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»