Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:38 11-09-2023

Օրենքը ՔՊ-ի մասին չի, ինչու՞ եք հարցը սրում. Արփի Դավոյան

Այսօր՝ սեպտեմբերի 11-ի, ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի և Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում առաջարկվող լրացումները վերաբերում են օրենքի 108-րդ հոդվածի 2-րդ մասին և 110-րդ հոդվածի 2-րդ մասին: Գործող օրենքով Գլխավոր դատախազը պատգամավորի և Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել միայն Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: Իսկ առաջարկվող լրացմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ անձին ազատությունից զրելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է քննարկվել նաև ԱԺ արտահերթ նստաշրջանում կամ նիստում։

ՔՊ-ական պատգամավոր Արփինե Դավոյանն իր ելույթում նշել է, որ նախագիծը քաղաքական նպատակադրումներ և ենթատեքստ չունի, ինչպես կարծում են ընդդիմադիր պատգամավորները և հարցը սրելու կարիք ամենևին էլ չա։ Նրա խոսքով սա փոփոխություն է, որը պետք է տեղի ունենա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում