Ներքին 3 տարի առաջ - 09:00 11-09-2023

Ասեք, կքայլենք․ Տիգրան Ավինյանի նոր ձեռքբերումը՝ «գողական ակտիվիստներ»

Երևանում ակտիվ շարունակվում է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ինչպես և սպասելի էր, ամենաակտիվը քարոզարշավն իրականացնում է ՔՊ-ն՝ գործի դնելով բոլոր հնարավոր և անհնար ռեսուրսները։ Մի քանի օր առաջ բացահայտվեց, որ Նոր Նորքում ՔՊ-ն ակտիվորեն վարչական ռեսուրս է կիրառում՝ հանրահավաքներին բերելով դպրոցների, մանկապարտեզների և նույնիսկ մասնավոր ընկերությունների կոլեկտիվներին։ Բայց սա ամենը չէ։

Oragir.News-ի տեղեկություններով, Տիգրան Ավինյանի քարոզարշավին մասնակցում են նաև հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ։ Մասնավորապես, օրինակ, Աջափնյակ համայնքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ Ավինյանին ուղեկցել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյի՝ Արտյոմ Հարությունյանի տղաները։ Այս փաստն այնքան է ոգևորել Տիգրան Ավինյանին, որ նա Աջափնյակի քարոզարշավի լուսանկարները Ֆեյսբուք սոցիալական ցանցում գովազդով տարածում է։

Oragir.News-ի տեղեկութուններով Տիգրան Ավինյանի ու ՔՊ օգտին «ձայներ հավաքելու» գործում իրենց ներդրումն են ունենալու նաև տարբեր քրեական հեղինակություններ։

Վերջիններս Ավինյանին ձայներ են խոստացել, բայց ոչ անհատույց․ դրանց դիմաց Ավինյանը, օրինակ, պետք է օրինականացնի ապօրինի շինություններ։

Մեր տեղեկություններով, ձայներ խոստացած քրեական հեղինակությունները շատ են, Արտյոմ Կանևսկոյից բացի՝ Ավինյանին ձայներ են խոստացել նաև Գեչի Արթուրը և այլք։

Սակայն մի կարևոր նրբություն կա․ Ավինյանը հասկացել է, որ թեև քրեական հեղինակությունները մարդկանց են ուղարկում, որ իր հետ քայլեն, բայց բավարար աշխատանք չեն կատարում ընտրությունների ժամանակ ձայներ հավաքելու համար, և արդեն պարզ է, որ խոստացված ձայները չեն լինելու։

Սրա վերաբերյալ խոսակցություն է եղել Ավինյանի ու Արմեն Փամբուխչյանի միջև․ վերջինս մինչ 2018 թվականը տարբեր վարկային կազմակերպություններում աշխատում էր որպես «ստացող»։ Այժմ նախընտրական շտաբի պետի պարտականությունները կատարող նախկին «վարկային ստացողը» Տիգրան Ավինյանին շատ մատչելի բացատրել է, որ «գողական ակտիվիստներից» իրենք իրենց ուժերով չեն կարող խոստացվածը ստանալ, ինչից հետո որոշվել է, որ խնդիրը պետք է չտեսնելու տալ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի