Ներքին 3 տարի առաջ - 14:55 10-09-2023

Աննա Փիլոսյանը ստանձնել է Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը քաղաքապետարանի դեմ հարուցված դատական գործում

Պաշտոնազրկված դատավոր, փաստաբան Աննա Փիլոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի գիտություն լրատվամիջոցների.

Հայտնում եմ, որ ստանձնել եմ Մհեր Մկրտչյանի շահերի ներկայացուցչությունը Երևանի քաղաքապետարանի դեմ մեր հարուցած դատական գործում։

Քաղաքապետի որոշմամբ՝ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը վերացվել է, և այդ հիմքով թատրոնի հիմնադիրների՝ Մհեր (Ֆրունզ) Մկրտչյանի և Ալբերտ Մկրտչյանի ավանդույթը շարունակող Մհեր Մկրտչյանն աշխատանքից ազատվել է։

Մենք պնդում ենք, որ (1) գեղղեկի հաստիքի կրճատումը ոչ իրավաչափ է, (2) ամեն դեպքում՝ Մկրտչյանին պետք է առաջարկվեր գեղղեկի հաստիքի փոխարեն ստեղծված նոր հաստիքը՝ «գեղարվեստական խորհրդականի» հաստիքը։

ՀԳ. Թե ինչու է քաղաքապետարանը Մկրտչյանների անունն ու շունչը կրող թատրոնից հեռացնում Մհերին, կարծում եմ, մեկնաբանման կարիք չունի»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում