Ներքին 3 տարի առաջ - 14:17 10-09-2023

Պետության ղեկավարի ընտրությունը Արցախի սուբյեկտայնության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարեւոր ցուցիչ է․ ՀՅԴ

ՀՅԴ Բյուրոն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է.

«Հակառակ սպառնալիքներին ու սադրանքի փորձերին` գոհունակությամբ արձանագրում ենք, որ Արցախում պետության ղեկավարի ընտրությունը տեղի ունեցավ սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչն Արցախի սուբյեկտայնության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարեւոր ցուցիչ է։

Իբրեւ արցախահայության ներկայացուցչական բարձրագույն մարմին Արցախի խորհրդարանն իր բարձրության վրա գտնվեց եւ կարողացավ պատասխանատու որոշում կայացնել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք թե՛ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պարոն Սամվել Շահրամանյանին, թե՛ խորհրդարանական ուժերին։

Այս ճակատագրական օրերին Արցախի ղեկավարությունը ստանձնելու հանձնառությունը հարգանքի եւ դրվատանքի արժանի քայլ է։

Լիահույս ենք, որ պարոն Շահրամանյանը կկարողանա փոխգործակցության ու միասնականության մթնոլորտ ձեւավորել Արցախի պետական կառավարման համակարգում եւ համահայկական զորակցությամբ առաջնորդել արցախահայության ազատության պայքարը։

Արցախը հայկական պահելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը անվերապահորեն իրացնելու այդ պայքարում Հ.Յ. Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի