Ներքին 3 տարի առաջ - 15:20 09-09-2023

Փաշինյան Նիկոլը սեփական իշխանությունը երկարացնելու համար վերջին ճիգերն է գործադրում․ Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարծում եմ` Փաշինյան Նիկոլը սեփական իշխանությունը երկարացնելու համար վերջին ճիգերն է գործադրում:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ վերջինս զանգահարել է Էմանուել Մակրոնին և Օլաֆ Շոլցին:
Երկու դեպքում էլ նա «պատրաստակամություն է հայտնել լարվածությունը նվազեցնելուն ուղղված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ»:

Վստահ եմ` այլ հեռախոսազանգեր ևս եղել են: Այսինքն, Փաշինյան Նիկոլը ցանկանում է շտապ հանդիպել Ալիև Իլհամին և, հավանաբար` կատարել վերջինիս կողմից սպասված գործողությունը: Այդ դեպքում, ի՞նչն է պատճառը, որ Փաշինյան Նիկոլն անձամբ չի կապվում Ալիև Իլհամի հետ: Չի կարո՞ղ, թե՞ չի ցանկանում:
Կարծում եմ` կարող է, քանզի պարզ տրամաբանությունը հուշում է, որ, եթե Փաշինյան Նիկոլն է ցանկանում «շտապ» հանդիպել Ալիև Իլհամին, ապա նա պատրաստ է կատարել այն ինչ ցանկանում է ադրբեջանական կողմը (հակառակ դեպքում, հանդիպման նախաձեռնողն Ալիևը կլիներ): Եվ, եթե առկա է պահանջը կատարելու ցանկություն, ապա Մակրոնին կամ Շոլցին զանգահարելու փոխարեն կարելի էր հենց Ալիևին զանգահարել:
Ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը չի օգտվում Ալիև Իլհամի հետ ուղիղ խոսելու հնարավորությունից և դիմում է այլ պետությունների ղեկավարներին: Ինչու՞:

Առավել տրամաբանական է տարբեր անձանց խնդրի լուծման մեջ ներգրավելու, խնդիրը խճճելու և, հետևաբար` ժամանակ ձգելու վարկածը: Ի դեպ, փորձը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական բանակցություններում համապարփակ ձախողումը ժամանակի մեջ սրբագրելու նպատակով, ՀՀ իշխանություններն օգտվում են բացառապես ժամանակ ձգելու և արհեստական մասովկա ստեղծելու տարբերակից: Դա, իր հերթին, որոշ ժամկետով իրենց իշխանությունն է երկարացնում, սակայն մարդկային կյանքեր խլում և ապագայի հանդեպ անորոշություն ձևավորում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում