Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:18 08-09-2023

«Միակողմանի երթևեկության ավարտ» ճանապարհային նշանը փակում է լուսացույցի տեսանելիությունը

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Նոր Նորք վարչական շրջանի՝ Նանսեն - Գայի պողոտա խաչմերուկն է, որի երթևեկությունը մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանը ձևափոխել է միակողմանիի, իսկ «միակողմանի երթևեկության ավարտ» ճանապարհային նշանը փակցրել հենց լուսացույցի դիմաց՝ ամբողջությանբ փակելով լուսացույցի տեսանելիությունը։

Լուսացույցը չտեսնելու պատճառով 1 ամիս շարունակ տուգանվել են բազմաթիվ վարորդներ։

Այն ուղղելու խնդրանքով այս մեկ ամսվա ընթացքոպմ և՛ թեժ գիծ եմ զանգել, և՛ տեսանյութ նկարահանել ու նշել բոլոր պատասխանատուներին։ Խնդրի մասին տարբեր ֆբ խմբերում ևս բազմաթիվ գրառումներ կային։

Վերջը՝ տեսնելով, որ Երևանի քաղաքապետարանը շատ ավելի կարևոր հատուկ օպերացիաներով է զբաղված, երեկ որոշեցի ինքս ուղղեմ սխալը։

Քանի որ հասակս չէր ների ավելի բարձր կախեմ, ապա Երևանի քաղաքապետարանից կխնդրեմ գաք գոնե ճիշտ տեղում ամրացնեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»