Ներքին 3 տարի առաջ - 14:20 07-09-2023

Փաշինյանին քննադատող զոհվածի հայրը գրկախառնվեց Ավինյանի հետ

2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Գևորգյանի հայրը՝ Վաչագան Գևորգյանը, որը երկար ժամանակ քննադատում էր Փաշինյանի իշխանությունը, թույլ չէր տալիս, որ Փաշինյանն ու իր թիմակիցները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում մոտնային որդու շիրմաքարին, հիմա ջերմ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ։

Զոհված զինծառայողի հայրը ֆեյսբուքյան իր էջի սթորի բաժնում տեսանյութ է տեղադրել, որում երևում է, թե ինչպս է գրկախառնվում քարոզարշավ իրականացնող Տիգրան Ավինյանի հետ։

«Ավինյան ջան, բարև»,- ասում է հերոսի հայրը։

Ավինյանն էլ գրկախառնվում է նրա հետ և ասում․
«Արի եղբայր, լա՞վ ես»։

Ինչպես հայտնում են զոհված զինծառայողների ծնողները, Վաչագան Գևորգյանի հարաբերությունները իշխանությունների հետ վատացել է միայն այն ժամանակ, երբ Եռաբլուրում վաղ առավոտյան հայտնաբերել էր որդու շիրմաքարը ապամոնտաժված վիճակում, իսկ շիրմաքարն ապամոնտաժվել էր մեծ չափերի պատճառով։
Ըստ երևույթին հերոսի հայրը վերականգնել է երբեմնի հարաբերությունները գործող իշխանությունների հետ, որոնց օրոք իր որդին քաջաբար կռվեց և նահատակվեց Արցախում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում