Ներքին 3 տարի առաջ - 09:57 06-09-2023

Լրիվ «գյադեք դեսը գնացեք, հիմա դենը գնացեք» վիճակ է․ Նաիրա Եղիազարյան

Արվեստագետ Նաիրա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն հայտարարում են Ազնավուրի արձանի մրցույթ. 37 քանդակագործներ մտածում են կոնցեպցիան, նյութը, տեխնիկան, թեման, տեղանքին հարմար դիրքը և կատարողական այլ մանրամասները, հետո աշխատում են էսքիզների վրա, հետո մոդելի, 3D մոդելավորում, ռենդեր ու չգիտեմ էլ ինչ, ներկայացնում են մրցույթի։

Հանրային քննարկման ընթացքում՝ մի երկու շաբաթ թուք ու մուր են ուտում արվեստ հասկացողից ու չհասկացողից, մասնագետից ու դիլետանտից, գիտակից ու տգետից։ Հոգեպես ու բարոյապես մաշված սպասում են հանձնաժողովի հայտարարած արդյունքներին... մեկ էլ պարզվում է, որ մրցույթը չեղարկվել է։

- Ինչու՞.... ա՜խ, ինչու՞,- հարց է առաջանում բոլորի մոտ։ 37 քանդակն էլ այդքան վա՞տն էին, որ ոչինչ չկարողացաք ընտրել...
- Ոչ թե որևէ նախագիծ չի ընտրվել, այլ հանձնաժողովը պարզապես չեղարկեց մրցույթը, որովհետև ի սկզբանե տեղանքը, մեր կարծիքով, համապատասխան չէր քանդակի համար, - պատասխանում է հանձնաժողովի անդամը։

Կարելի էր երկար ծիծաղել, եթե այսքան տխուր չլիներ ամեն բան։
37 մարդ աշխատում է, ինչ որ բան է ստեղծում` լավ, վատ, տաղանդավոր, անտաղանդ, հետաքրքիր, ոչ այնքան... կապ չունի, թե ինչ... հայտարարված մրցույթի պայմանների համաձայն աշխատել են մարդիկ ու վերջում պարզում են, որ ի սկզբանե տեղը լավ չէին որոշել...

Ջնջում ենք, սկսում նորից,- որոշում է քաղաքապետարանը։
Լրիվ «գյադեք դեսը գնացեք, հիմա դենը գնացեք» վիճակ է։

Չգիտեմ, թե ինչ կանեի, եթե քանդակագործներից մեկը ես լինեի։ Երևի կփորձեի ստիպել, որ մրցույթի կազմակերպիչներն ուտեին քանդակների մանրակերտները, որովհետև յուրաքանչյուր ոք պարտավոր է նախ ինքը ուտել իր եփած բորշչը, հետո նոր հրամցնել մյուսներին։
#Նուկիմ_քաղաքի_խելոքները»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող