Ներքին 3 տարի առաջ - 18:13 05-09-2023

Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի մասնակիցներին, ովքեր համալրելու են նախարարության մասնագիտական ստորաբաժանումները։

Ողջունելով սփյուռքահայ մասնագետներին՝ Կարեն Սարգսյանն ընդգծել է, որ «իԳործ» ծրագիրն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը։

«Կարծում եմ, սա կարևոր ծրագիր է, որի շրջանակում ամրապնդվում են կապերը Հայաստանի և Սփյուռքի միջև, և Սփյուռքի ներուժը ծառայեցվում է ի շահ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման», – նշել է Կարեն Սարգսյանը։

Ընդհանուր առմամբ, ծրագրի 4 մասնակից կաշխատի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, 3 մասնակից՝ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեում և ևս 3 մասնակից՝ Ներդրումների աջակցման կենտրոնում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»