Ներքին 3 տարի առաջ - 17:02 05-09-2023

Եկեք ցույց տանք Արցախի քաղաքացիներին, որ իրենք միայնակ չեն իրենց ինքնորոշման սրբազան պայքարում․ Աշոտյանը՝ ԵԺԿ-ին

ԵԺԿ քաղաքական ասամբլեայի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախի հարցով հատուկ քննարկում: Քննարկման ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձը:

Այս մասին Մամիջանյանը գրել է ֆեյսբուքյան էջում և ներկայացրել ուղերձի մի հատվածի հայերեն թարգմանությունը.

«Իմ բանտարկությունը ոչինչ է Արցախում ծավալվող հումանիտար աղետի համեմատ, որտեղ 120.000 մարդ, այդ թվում երեխաներ և տարեցներ, սովամահության եզրին են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և միջազգային իրավունքի բացահայտ ոտնահարման հետևանքով: Սա ցեղասպանություն է ՝ կարճ և կոնկրետ: Արցախում, որը քրիստոնյա աշխարհի դարպասն է, 21-րդ դարում մեր աչքի առաջ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն և Ադրբեջանի բռնապետի ծրագրերը կանխելու միակ ձևը անձնական և պետական մակարդակում պատժամիջոցների կիրառումն է:

Ես հավատում եմ, որ քաղաքականությունը առաջին հերթին հիմնված է արժեքների վրա: Եկեք ցույց տանք Արցախի քաղաքացիներին, որ իրենք միայնակ չեն իրենց ինքնորոշման սրբազան պայքարում»:

Նույնիսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Արմեն Աշոտյանը շարունակում է իր միջազգային կապերը ծառայեցնել Արցախին ու Հայաստանին:

Ասամբլեային նաև ներկայացրել եմ վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և Ադրբեջանին զինամթերքի մատակարարման մասին տեղեկություններ»,-գրել է Մամիջանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան