Ներքին 3 տարի առաջ - 16:05 05-09-2023

«Դելֆին նշանակել է արգանդ․ մեջքը հետևի մա՞ս ունի»․ ի՞նչ են ծխում Լեզվի կոմիտեում

Լեզվի կոմիտեն վերջին շրջանում սկսել է տարօրինակ գրառումներ կատարել ֆեյսբուքյանիր էջում, ինչը բազմաթիվ օգտատերերի մոտ զայրույթ, միևնույն ժամանակ ծիծաղ է առաջացրել։

Օրինակ՝ «Մեջքի հետևում» արտահայտությունը ճիշտ ձևով ներկայացնելու համար՝ «թիկունքում», Լեզվի կոմիտեն այսպիսի վերնագիր է դրել՝ «Մեջքը հետի մա՞ս ունի»։



Բացի այս կոմիտեն այսօր էլ մեկ այլ գրառում է կատարել, պարզաբանելով, թե ինչ է նշանակում դելֆին։
«Շատերս գիտենք, որ Դելֆինը (կամ Դելփին) ծովային կաթնասուն կենդանի է կետերի ցեղից։ Գրականության մեջ այն հանդիպում է «դլփին, դլբին, դելփիս, թելփին, տլբին, տլփին» տարբերակներով։



Բառը հունարենում նշանակել է արգանդ կամ արգանդ ունեցող ձուկ (Ուեբսթերի բառարան և այլն)։
Հունարենից այն փոխառել են շատ լեզուներ՝ ռուսերենը, ֆրանսերենը, անգլերենը, սերբերենը և այլն։
Ուսումնասիրողները կարծում են, որ դելֆինին այդպես են անվանել, որովհետև նա կենդանածին է, այսինքն՝ ոչ թե ձկնկիթ է դնում, այլ ձագ է ունենում։ Այդ է պատճառը, որ դելֆինները համարվում են կաթնասուններ»։

Նշենք, որ Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը 2023 թվականի մարտի 15-ին նշանակվել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար և Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում ԺՊ է նշանակվել կոմիտեի նախագահի տեղակալ, բանասիրության հետ որևէ կապ չունեցող, փիլիսոփա Գևորգ Հակոբյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով