Ներքին 3 տարի առաջ - 13:00 05-09-2023

Գյուղում սուգ է․ Նշավանում վերջին հրաժեշտն են տալիս պայթյունի հետևանքով զոհված 18-ամյա Արթուրին

Արարատի մարզի Նշավան գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տալիս Սև լճի հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթյունի հետևանքով զոհված 18-ամյա Արթուր Հայկի Պողոսյանին։

Արթուրը տան ավագն որդին էր, ունի իրենից փոքր եղբայր և քույր, 7 ամիս առաջ էր մեկնել ծառայության։

Նշավանի բնակիչներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ 18-ամյա զինծառայողի հուղարկավորությունն այսօր ժամը 14։00-ին է։

«Այսօր վերջին հրաժեշտն ենք տալիս մեր Աթուրին, մեր բարի, համեստ, հավասարակշռված տղային։ Գյուղում սուգ է, քիչ-քիչ մարդիկ հավաքվում են, որ ժամը 2-ին Արթուրին հրաժեշտ տանք։ Երբեք չէինք պատկերացնի, որ նման բան կպատահեր, մեծ ցավ ենք ապրում, ծնողներին ուժ ու համբերություն ենք մաղթում»,- ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան