Ներքին 3 տարի առաջ - 11:31 05-09-2023

17 անձ փորձել է կաշառքի միջոցով վարորդական վկայական ստանալ. դատախազը գործն ուղարկել է դատարան

2023 թվականի օգոստոսի 28-ին դատախազը հաստատել է 17 անձի կողմից կաշառք տալու միջոցով վարորդական վկայականներ ստանալու փորձ կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներին Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացի, առանց տեսական և գործնական քննությունները հանձնելու, վարորդական վկայականներ ստանալու և վարորդական վկայականում նոր կարգ ավելացնելու նպատակով՝ քաղաքացի Գ.Գ.-ին տվել են 70 հազարից մինչև 300 հազար ՀՀ դրամ: Գ.Գ.-ն, ի սկզբանե նպատակ չունենալով կաշառք տալ որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով ստացել է ընդհանուր առմամբ 5 մլն 931 հազար դրամ:

Դատախազը 2023 թվականի հունիսի 14-ին և 16-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ 17 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար կաշառք տալու փորձը):

Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 2023 թվականի հունիսի 24-ին՝ Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառքի միջնորդության պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը) (25 դրվագ), 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալու դրդչության փորձ) (24 դրվագ) և 46-44-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալու դրդչության փորձ) (1 դրվագ): Դատախազը 2023 թվականի հուլիսի 4-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել դատարան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»