Միտք 3 տարի առաջ - 13:54 04-09-2023

Փրկարարը ոչ միայն պայքարում է աղետների հետևանքները վերացնելու համար, այլև նվազեցնում է դրանց ռիսկը. Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տարիների ընթացքում մեր հասարակության մեջ ամրապնդվել է այն գաղափարը, որ փրկարար ծառայողները միշտ առաջինն են հասնում քաղաքացուն օգնության՝ շատ անգամ վտանգելով իրենց կյանքը:

Անկախությունից ի վեր այս ծառայությունը շարունակ կատարելագործվել է և իր փորձով, գիտելիքներով կարողանում է ձեռք մեկնել աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր պետության:

Փրկարարը ոչ միայն պայքարում է աղետների հետևանքները վերացնելու, այլ նաև կանխարգելում, հնարավորինս նվազեցնում դրանց ռիսկը, իսկ դա անելու համար պետք է շարունակական և ամենօրյա ջանք:

Ինձ համար պատիվ է եղել շուրջ երկու տարի աշխատելու փրկարարների, ԱԻՆ աշխատակիցների հետ և ուզում եմ շնորհավորել նրանց մասնագիտական տոնի առթիվ, վստահ լինելով, որ ծառայության որակը միշտ կլինի բարձր մակարդակի»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի