Ներքին 3 տարի առաջ - 15:12 03-09-2023

Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը․ ռազմական փորձագետ

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ադրբեջանին շատ ակտիվ զինում է Իսրայելը։

Հատկապես վերջին մեկ ամսում Իսրայելից Ադրբեջան առնվազն երեք անգամ բեռնատար ինքնաթիռ է ուղևորվել։

Սա ցուցիչ է նրա մասին, որ տարածաշրջանում նոր ռազմական գործողությունների նախապատրաստական փուլ է:

Այսօր կրկին տեղի է ունեցել ենթադրաբար զենք-զինամթերքի փոխադրում Իսրայելից Ադրբեջան։

Քանի որ իսրայելական «Օվդա» ավիաբազայից են թռնում Ադրբեջան վայրԷջք կատարող ինքնաթիռները, ապա վստահորեն կարող ենք ասել, որ տեղափոխվում է զենք-զինամթերք։

Պետք է նշեմ, որ «Օվդա»-ն, որը տեղակայված է Իսրայելի հարավային, առավել անապատային հատվածում, Իսրայելի միակ օդանավակայնն է, որտեղով օդային ճանապարհով պայթուցիկ նյութեր են փոխադրվում։

Նաև հատկանշական է, որ այս ավիաբազա կարող են վայրէջք կատարել սահմանափակ թվով ավիաընկերություններ, որոնց մեջ է նաև ադրբեջանական «Silk Way Airlines» բեռնափոխադրող ավիաընկերությունը․․․»,-գրում է Կարեն Հովհաննիսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով