Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:01 02-09-2023

Եթե մենք դուրս չգայինք պայքարի, այսօր Արցախը ստորագրությամբ հանձնված կլիներ թշնամուն. Վանեցյան

Մենք պարտավոր ենք չհուսահատվել, չհոգնել և պայքարել մեր Արցախի համար. Այսօր Արցախի մեր եղբայրներն ու քույրերը ծանր զրկանքներ կրելով ցույց են տալիս, որ պայքարում են մեր ընդհանուր հայրենիքի համար: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Կորցնելով Արցախը, մենք կորցնելու ենք Հայաստանը: Դրա համար պետք է պայքարենք»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության թույլ տված սխալներին, Վանեցյանն ասաց. «Մդենք երբևէ չենք խուսափել ընդունել մեր սխալները: Պետք չի խոսել միայն սխալների մասին, սա պայքար է: Այս իշխանություններն առանց որևէ կարմիր գծերի պայքարում են իրենց իշխանությունը պահելու համար: Եթե իրենք լինեին նորմալ մարդիկ, մի քիչ նամուս, թասիբ ունենային, այսօր կհրաժարվեին իշխանությունից և կթողնեին, որ մարդիկ, որոնք ունակ են երկիրը կանգնեցնել ոտքի, այդ մարդիկ անեին այդ ամենը»:

Վանեցյանի խոսքով, այս իրավիճակում կա հնարավորություն առնվազն կանգնեցնել այս մշտական գահավիժումը, մահերի անիվը. «Վստահ եմ, որ ողջ ժողովրդով կկարողանանք դուրս գալ այս վիճակից: Եթե մենք չլինեինք հետևողական, ժողովրդի հետ չխոսեինք, չբարձրաձայնեինք, դուրս չգայինք պայքարի, այսօր Արցախը ստորագրությամբ, իրավաբանորեն հանձնված կլիներ թշնամուն: Մեր ձեռքբերումներից մեկը կարող եմ դա համարել:

Ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ մեր թշնամիները, ամբողջ աշխարհը տեսնում են, որ այստեղ կան մարդիկ, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի վարած պարտվողական քաղաքականությանը: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե մի փոքր թուլացար, քեզ հոշոտելու են»:

Նա նաև հավելեց, որ եթե այս իշխնության տեղը նորմալ մարդիկ լինեին, ոչ թե հրաժարական կտային, այլ կգնային կկորեին, ինքնասպանություն կգործեին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում