Ներքին 3 տարի առաջ - 20:59 01-09-2023

Պարզվել է, որ «Վայլդբերրիզ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են պետական բյուջե չվճարված հարկեր․ ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության կողմից իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ «Վայկդբերրիզ» ՍՊ ընկերության մոտ ներմուծման ԱԱՀ-ի մասով առկա են չհաշվարկված և պետական բյուջե չվճարված հարկեր` ԵԱՏՄ անդամ պետություններից իրականացված ներմուծման գործարքների մասով: Այս մասին հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Մայիս-հուլիս ամիսների ընթացքում ՊԵԿ-ի կողմից անհամապատասխանությունները ներկայացվել են ընկերությանը, և շուրջ 20-օրյա բազմաթիվ քննարկումների և բացատրական աշխատանքների արդյունքում, ընկերությունն ընդունել է թերհայտարարագրման փաստը:

«Հաշվի առնելով մեծածավալ տվյալների մշակման և դրանց մասով հայտարարագրերի ներկայացման աշխատատար գործընթացը, վարչությունը գործընկերային հարաբերություններից ելնելով, ընկերությանը ցուցաբերել է տեղեկատվության տրամադրում և այլ ընթացիկ հարցերում օժանդակություն` ռիսկերը չեզոքացնելու համար, որից հետո ներկայացվել են ճշտումներ:

Կատարված համատեղ աշխատանքների արդյունքում ընկերությունն օգոստոս ամսվա ընթացքում նախորդ` հունվար-հունիս ամիսների ներմուծման գործարքների մասով հայտարարագրել և պետական բյուջե է վճարել լրացուցիչ 3594,2 մլն դրամ հարկային պարտավորություն, որից 175,0 մլն դրամ` տույժեր և տուգանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի