Ներքին 3 տարի առաջ - 21:03 31-08-2023

Երբ զինված ուժերում անընդհատ խնդիրներ են առաջանում, Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ հերթական հանդիպումս «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անցավ Արցախ-Հայաստան` հավաքական առումով, անվտանգության նոր սպառնալիքներ համատեքստում:

Երբ զինված ուժերում անընդհատ խնդիրներ են առաջանում, Հայաստանի ու Արցախի շուրջ օղակը սեղմվում է, իսկ անվտանգության միջավայրը մուգ գույներ ընդունում, միշտ մտքիս այն գործիչներն ու զինվորականներն են, ովքեր բանակ են հիմնել, կայացրել, հաղթանակներ տարել, բարձր պահել զինվորականի պատիվն ու արժանապատվությունը:

Նրանցից Գրիգորի Խաչատուրովն այսօր բանտում է` ակնհայտ շինծու գործով:

Գեներալն իր ծառայությունը զինված ուժերում, պետությանն անշուշտ չի ավարտել և համոզված եմ, որ նրան համազգեստով դեռ տեսնելու ենք, բայց արանքում կմնան դավաճան իշխանությունները, նրանց սպասարկած քննիչները, դատախազները, դատավորներն ու մնացած պերսոնները, ովքեր սպասարկելով հողատու իշխանությանը, իրենց փայ թշնամությունն են արել մեր երկրին և այս դեպքում` անվտանգության համակարգին:

Ազատությու´ն մեր բոլոր քաղբանտարկյալներին»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»