Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:10 31-08-2023

Եթե 18 տարեկանը երեխա է, բերեք բանակ չզորակոչենք. բանակում երեխաներ չկան, կան զինվորներ. Փաշինյան

Կառավարությունը պետք է խնդիր առաջադրի, մեր չափորոշիչը պետք է հստակ սահմանի, որ մեր դպրոցների շրջանավարտներն ունենան բավարար հոգեբանական պատրաստվածություն կյանքի ամենատարբեր փորձություններին, որոնք անխուսափելի են և մենք ֆիզիկական պատրաստության կոնկրետ չափանիչ պիտի ունենանք։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հոգեբանական մասով, կարծում եմ, մասնագետները պետք է ասեն։ Չեմ բացառում և կարծում եմ, որ անհրաժեշտ է իրավիճակը գնահատելու համաւր ժամանկ առ ժամանակ դպրոցներում հոգեբանական թեստեր անենք և մեծ նկար ունենանք, թե մեր աշակերտների հոգեբանական պատրաստությունն ինչ վիճակում է և ինչ կորեկցիաներ պետք է անենք։ Ֆիզիկական պատրաստության դեպքում պետք է լինեն օբյեկտիվ չափանիշներ, օրինակ, քանի անգամ է ի վիճակի ձգվել։ Կարծում եմ նաև առողջապահության նախարարության հետ պետք է հաագործակցենք, որովհետև օրինակ քաշի նորմատիվների խնդիրները դպրոցը պետք է պահի ուշադրության կենտրոնում, ընդ որում սա կապ ունի հոգեբանական վիճակի հետ, մանավանդ 21-րդ դարում մարդու համար անիմաստ ուտելը հոգեբանական խնդիրներ հաղթահարելու միջոց է։ Երեխաների ճարպակալումը միջազգային օրակարգերում ընդգծված է որպես շատ կարևոր խնդիր, որը կապ ունի հոգեբանական և ֆիզիկական վիճակի հետ»,- ասաց Փաշինյանը։


Փաշինյանը նաև նշեց, որ երեխայի սահմանն էլ պետք է հատուկ գծել՝ որտեղ է ավարտվում երեխան և որտեղ է սկսվու հասուն մարդը․ «Մեր օրենսդրությունն ասում է որ Հ 18 տարին լրացած անձը չափահաս քաղաքացի է, բայց սոցիալ-հոգեբանական մակարդակում մենք այս խնդիրը չենք լուծել։ Ես այս խնդրին բախվել եմ տասյակ անգամներ և ուզում եմ բեել ամենացայտուն օրինակը։ Դուք գիտեք, որ ՀՀ-ում պարտադիր զինվորական ծառայությունէ գործում 18 տարեկանից։ Շատ վաղուց իմ ականջը ծակում է էն հանգամանքը, որ գրեթե համատարած բանակում ծառայող զինվորնե մասին ասում են երեխաները, երեխաները։ Մենք էդ մարդու վրա երկրի անվտանգությունն ապահովման ֆունկցիա ենք դրել, ու իրեն ասում ենք երեխա։ Եկեք կողմնորոշվեմք, եթե երեխա է, ուրեմն իրեն պետք է չզորակոչենք բանակ։ Պաշտպանության նախարարին էլ, ԳՇ պետին էլ խնդիր եմ առաջադրել, որ մենք արձանագրենք մի բան, բանակում երեխա չկա, բանակում կա զինվոր»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»