Ներքին 3 տարի առաջ - 15:20 31-08-2023

Արցախում քաոսի վտանգ չկա․ ԱԺ-ն կարող է նոր նախագահ ընտրել  

Այս պահին կարևոր է, որ ամեն բան լինի օրենքի սահմաններում և Արցախը լինի ավելի ուժեղ։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին։

«Պետք է ամեն բան անենք, որ Արցախը լինի ուժեղ ու ավելի կազմակերպված։ Թողենք գործընթացներն ընթանան, կտեսնենք»,- ասաց նա։

Անդրադառնալով դիտարկումներին, թե սա տեղի է ունենում ի կատարում Ադրբեջանի նախագահի պահանջների՝ նա պատասխանեց․ «Չեմ էլ ուզում մեկնաբանել»։

Ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության նախագահ Հակոբ Հակոբյանն էլ ընդգծեց, որ մեկնում է դեպի Ակնա և այս պահին շատ բան ասել չի կարողանա։

Հարցին, թե արդյոք Արայիկ Հարությունյանի հրաժարականով քաոսային իրավիճակ չի՞ ստեղծվի Արցախում՝ նա պատասխանեց, որ նման վտանգ չի տեսնում։

Նշենք, որ եթե ԱԺ-ն ընդունի Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ապա ըստ Արցախում կատարված վերջին սահմանադրական փոփոխությունների՝ Արցախի Ազգային Ժողովն հնարավորություն է ունենալու առանց ուղիղ ընտրույունների անցկացման նոր նախագահ ընտրել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի