Ներքին 3 տարի առաջ - 13:25 31-08-2023

Յուրօրինակ համընդհանուր աղոթք է լինելու Արցախի համար․ ԱԺ պատգամավոր

ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սեպտեմբերի 2-ին, ժամը 18-ին յուրաքանչյուր երեւանյան ընտանիքից գոնե մեկ հոգի, երեւանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներից գոնե մեկ հոգի պետք է լինի Ազատության հրապարակում։ Ինչո՞ւ։

Առաջին հերթին Արցախցիներին աջակցելու, նրանց ուժ փոխանցելու համար։

Բացի այդ, այդ օրը ոչ թե հանրահավաք, այլ յուրօրինակ համընդհանուր աղոթք է լինելու Արցախի համար։ Մենք պետք է Աստծուն ցույց տանք, թե որքան է մեզ համար կարեւոր Արցախն ու արցախցին

Եւ բացի այդ, ասելով, թե հրապարակում հավաքվելով ի՞նչի ենք հասնելու, որ գամ կամ ես կգամ, երբ գործողություն լինի, եւ կամ փնթփնթալով ասել, թե ես սրանց կամ նրանց հրավիրած հանրահավաքին չեմ մասնակցելու, ընդամենը բացահայտում եք, որ ձեզ ոչ Արցախն է հետաքրքրում, ոչ Հայաստանը, այլ միայն ձեր նեղ անձնական խղճուկ շահը։

Եկեք միասին Աստծուց Արցախի համար ազատագրում խնդրենք ու արցախցիներին մեր միասնական ուժը փոխանցենք, միաժամանակ էլ միջազգային հանրությանը ցույց տանք, որ հայը չի հրաժարվել Արցախից ու արցախցուց»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»