Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:56 30-08-2023

Համատիրության գումարները չեն հավաքվում, ասում են՝ Դուք եք հորդորում չվճարել․ քաղաքացին՝ Մարությանին

Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այսօր հանդիպում էր Նոր Նորք համայնքի բնակիչների հետ հետ։

Թեկնածուի հետ հանդիպման էին եկել համատիրության ներկայացուցիչներ, ովքեր նշեցին, որ համատիրության գումարները չեն հավաքվում, քանի որ Մարությանն ասում է, որ համատիրություններին գումար չվճարեն, ինչու է հորդորում չվճարել։

Ի պատասխան Մարությանն ասաց, որ եթե համատիրություններին գումար չվճարեն, ապա ինչպես են այդ համատիրություւնները աշխատելու։

«Իմ անունից ինչ ուզեն, կարող են ասել։ Ընդ որում՝ բոլոր լրատվամիջոցները՝ և՛ իշխանականները, և՛ ոչ իշխանականները։ Եթե ուզում եք իսկությունն իմանալ, հետևեք իմ ֆեյսբուքյան էջին, միակ ճշմարիտ ինֆորմացիան այնտեղից կիմանաք»,-ասաց նա։

Մարությանի հեռանալուց հետո համատիրության ներկայացուցիչն ասաց, որ ով խոսում է համատիրությանը չվճարելու մասին, նրանք էլ պետք է բնակիչների փոխարեն վճարեն։

«Հլա տեսնեմ, որ համատիրությունը փակեն՝ ինչ են անելու, էսօր մենք մեկը չունենք, որ մեզ հովանավորի։ Ինքնահաստատվելու համար համատիրությանն եք կպչում»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան