Ներքին 3 տարի առաջ - 12:42 30-08-2023

Հասարակության գերակշիռ մասն ունի կոնսենսուս․ ներկաները պետք է գնան, նախկինները չպետք է վերադառնան

Յուրաքանչյուր վարչական շրջանում մեր քարոզչական խմբերը մոտ 150 հազար քարոզչական նյութեր են բաժանել: Սկզբում կար տեղեկատվության պակաս, բայց ամեն օր մարդկանց վերաբերմունքը դեպքի ընտրություններն ավելի փոխվում է: Եթե սկզբում ընտրողների զգալի մասն անտարբեր էր, վերջին երկու օրերին բավականին մեծ է հասարակության դրական վերաբերմունքը ընտրություններին գնալու մասով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլիս ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը՝ ամփոփելով նախընտրական քարոզարշավի մեկ շաբաթը։

«Անվստահության և հուսահատության հիմնական պատճառն այն է, որ Երևանում կան բազմաթիվ փոքր, կենցաղային խնդիրներ, որոնց լուծումը օրերի հարց է: Մարդիկ ահազանգում են, որ տասնամյակներով այդ խնդիրները չեն լուծվել, փոխանցվում է մեզ»,- ասաց նա:

Առաքելյանն ընդգծեց, որ երևանցիների զգալի մասը քաղաքային խնդիրներից զատ կարևորում է նաև քաղաքական բաղադրիչը և հավելեց, որ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը քաղաքացիներին անտարբեր չի թողնում։

Լրագրողները հարց ուղղեցին՝ այս մեկ շաբաթվա տվյալներն ամփոփելով՝ իրենց շանսերը որքա՞ն է գնահատում, ինչին ի պատասխան Մեսրոպ Առաքելյանն ասաց. «Առաջին երկու օրը ոգևորված չէր հասարակությունը, վերջին օրերին ավելի դրական է վերաբերմունքը, մարդիկ ավելի պատրաստակամ են ընտրություններին մասնակցել: Մեր բոլոր սոցհարցումներով հասարակության գերակշիռ մասն ունի կոնսենսուս, որ գործող իշխանությունները պետք է հեռանան: Կա մի կարևոր կոնսենսուս դրան զուգահեռ՝ բացառված է նախկինների վերադարձը: Ներկաները պետք է գնան, նախկինները չպետք է վերադառնան: Մեր ուժերի շանսերի հետ կապված՝ առնվազն քարոզչության այն ռազմավարությունը, որը որդեգրել ենք, հասարակության արձագանքը տանում է նրան, որ մեր սպասելիքները կարդարացվեն»,-

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան