Ներքին 3 տարի առաջ - 00:18 30-08-2023

Ադրբեջանն ընդունում է Արցախում հումանիտար աղետի գոյությունը․ «Բացում» նախաձեռնություն

«Բացում» նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել․

Ադրբեջանի ահաբեկչական ու ցեղասպանական ղեկավարությունը, ադրբեջանական Կարմիր Մահիկի Ընկերությանը դիմելով և կազմակերպելով Արցախին այսպես կոչված «հումանիտար բեռների» փոխանցում Ակնայի ճանապարհով, փաստում է, որ՝

-ընդունում է Արցախում հումանիտար աղետի գոյությունը, այլապես ինչու է արցախահայությանը հարկավոր պարենամթերք, եթե ըստ ադրբեջանական կողմի՝ այնտեղ չկա շրջափակում եւ շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետ,

-ստանձնում է Բերձորի միջանցքը կեղծ էկոակտիվիստներով, այնուհետև ուժային կառույցների աշխատակիցներով և ապօրինի անցակետի տեղադրումով արգելափակելու միջոցով Արցախի հայ ժողովրդին հումանիտար աղետի հանգեցնելու ամբողջ մեղքը,

-դառնում է ՄԱԿ-ի՝ ցեղասպանություն իրականացնող առաջին անդամ երկիրը, որն ակամա ընդունում է պաշարման պատճառով թերսնմամբ պայմանավորված մահերի, հայրենազրկման, հողազավթման, առևանգումների և պատանդառությունների ողջ պատասխասատվությունը:

Նաև փաստենք, որ Ադրբեջանը այլ հաշվարկ է ունեցել՝

-հերքել հումանիտար աղետի գոյությունն Արցախում,

-բանեցնել քրիստոնյա-մահմեդական միջկրոնական կեղծ հակադրության առաջացման իր վաղեմի մարտավարությունը,

-ցույց տալ, որ իբր Արցախի Հանրապետության վարչակազմն է շրջափակել Արցախը:

Սակայն սա այն դեպքն է, երբ Ադրբեջանի իրականացրած տակտիկական գործողությունն ամբողջապես մերկացնում է իր վարած քաղաքականության իրական վերջնանպատակը՝ միջազգային հանրության համար դառնալով ակտիվորեն գործելու մեկնարկային կետ, որով պետք է պատժվեն Ադրբեջանի բռնապետական ղեկավարությունն ու իր հովանավորները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան