Ներքին 3 տարի առաջ - 21:40 29-08-2023

Երևանում 32-ամյա կնոջը գումար են տվել, հետո պահանջել են բաժանվի ամուսնուց ու նկարի կուրծքը․ Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում օգոստոսի 25-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երևանի բնակիչ 32-ամյա Ծ. Հ.-ի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնում հայտնել է, որ իր ծանոթ Ալեքսանդր Չ.-ն իրեն որպես օգնություն գումարներ է տվել, իսկ որոշ ժամանակ անց գումարները հետ է պահանջել:

Արդեն ոստիկաններին Ծ. Հ.-ն հայտնել է, որ իր ծանոթը գումարները ոչ միայն հետ է պահանջում, այլև սպառնացել է, որ հաղորդագրությունները կհրապարակի և որպես օգնություն տված գումարներից բացի պահանջել է, որպեսզի նա ամուսնուց բաժանվի և իր կուրծքը նկարի, ուղարկի իրեն:

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Ալեքսանդր Չ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ