Ներքին 3 տարի առաջ - 12:50 29-08-2023

ՄԻՊ-ը ողջունում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հայտարարությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ողջունում է օգոստոսի 28-ին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հայտարարությունը, որով վերջինս մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Մասնավորապես, Դունյա Միյատովիչը նշել է, որ շարունակում է լրջորեն մտահոգված լինել 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակով և բնակչության իրավունքներով։

«Ես վերահաստատում եմ կոչը, որն արել եմ այն ժամանակ՝ վերականգնել ազատ տեղաշարժն այդ ճանապարհով»,- հայտարարել է Միյատովիչը։

«Չնայած իմ և բազմաթիվ այլ միջազգային շահագրգիռ կողմերի կոչերին՝ հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը այդ շրջանում ավելի է վատթարացել՝ ազդելով հատկապես առավել խոցելի խավերի վրա՝ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումների, սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խաթարման պատճառով։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որն այս պահին միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը գործում է Լաչինի միջանցքում, նշել է, որ բնակչությունը բախվում է կենսական դեղամիջոցների և առաջին անհրաժեշտության իրերի բացակայության խնդրին»,- ասել է Հանձնակատարը։

Միյատովիչը նշել է, որ «շահագրգիռ կողմերը պետք է անհապաղ լուծում գտնեն` խուսափելու համար տեղի բնակչության համար շատ վտանգավոր իրավիճակի հետագա վատթարացումից և երաշխավորեն մարդասիրական օգնություն տրամադրողների և մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովողների անվտանգ և ազատ տեղաշարժը»։

«Ինչպես նշված է իմ 2021 թվականի հուշագրում, Հայաստանի և Ադրբեջանի կողմից պետք է ջանքեր գործադրվեն հաշտեցման ճանապարհով առաջ շարժվելու և բոլոր մարդկանց համար կայուն խաղաղություն ապահովելու համար։ Ես վերահաստատում եմ իմ հանձնառությունն ու պատրաստակամությունը` ներգրավվելու բոլոր համապատասխան զրուցակիցների հետ աշխատանքներում և մեկնելու Լեռնային Ղարաբաղ՝ աջակցելու մարդու իրավունքների առկա մարտահրավերների հաղթահարմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ակտիվ համագործակցել միջազգային դերակատարների հետ խնդիրների հրատապ լուծման տարբերակների ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի