Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:47 28-08-2023

Անցած անգամ ընտրություններն ընենց կեղծին, աչքերս թռան վերև. քաղաքացին՝ Մանե Թանդիլյանին

«Ես ընտրական հանձնաժողովում շատ եմ եղել, էս վերջում՝ անցած անգամ, ընենց կեղծին, ես չկարողացա դեմն առնել, աչքերս թռան վերև... բերին 200 ձայն լցրեցին»,- այսօր Շենգավիթ վարչական շրջանում «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հետ զրույցում ասաց տեղի բնակիչներից մեկը։



«Էդ որովհետև մենք չենք մասնակցել էդ ընտրություններին։ Մենք մի ձայնով հաղթում ենք, մեր վստահված անձինք անգիր գիտեն՝ որ պահին ինչ պետք է անել։ Ձեզ նման լավ, բարեխիղճ մարդիկ ենք գտնելու ու բոլոր ձայները պաշտպանելու ենք»,- ի պատասխան ասաց Մանե Թանդիլյանը։

Այնուհետև լրագրողները բնակչից հետաքրքրվեցին՝ որ ընտրությունների մասին է խոսքը և ինչու չի բողոքել։

Վերջինս նշեց, որ խոսքը վերջին խորհրդարանական ընտրություններին մասին է. «Ո՞ւմ բողոքում։ Մեկը կար Կարո անունով, ասաց եթե դու համը հանես, ստեղից չես էթա տուն»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով